Սկիզբ  /  Միջոցառումներ

  • Հարության տոնին ընդառաջ՝ մանուկների օրհնություն և ուրախ ժամանց

    2014.04.16 Վորլդ Վիժն Հայաստանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Տիկնիկային թատրոնի դերասանները և Տեր Զոհրապ քահանա Մանասյանը այցելելու են Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն՝ իրենց ուշադրությամբ գոտեպնդելու կենտրոնում մասնագիտական բուժօգնություն ստացող երեխաներին, և ուրախությամբ լցնելու նրանց օրը: մանրամասն >>

  • Բարելավվել են ՄԻԱՎ-ի կանխարգելման ծառայությունները

    2014.03.26 Վորլդ Վիժն Հայաստանը և «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն կներկայացնեն արտագնա աշխատանքի մեկնողներին ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիությունը բարելավելու իրենց լավագույն փորձը՝ «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի ամփոփիչ հանդիպման ընթացքում մանրամասն >>

  • «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը»

    2014.05.06 Լրագրողական նյութերի մրցույթ՝ հայտարարված Վորլդ Վիժնի «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակներում մանրամասն >>

  • Մամլո հաղորդագրություն

    2013.07.16 Հուլիսի 16 -ին ժ. 11:00-ին Կոնգերս հյուրանոցի <<Միացյալ>> դահլիճում Վորլդ Վիժն Հայաստանի և ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվելու է մամլո ասուլիս: Ներկայացվելու է այս երկու կազմակերպությունների համագործակցության շրջանակներում իրականացվող Ճամբարակի մշակութային կենտրոնի և Բորյան եղբայրների անվան թանգարանի վերանորոգման նախագիծը: Նաև խոսվելու է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող Քրիստոնեական ամառային ճամբարների մեկնարկի ու այդ ծրագրի ձեռք բերած նոր թափի մասին: մանրամասն >>

  • Ցուցահանդես-համերգ

    2013.06.29 Հունիսի 29-ին ժամը 18:00-ին, Վորլդ Վիժն Հայաստանը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մասնակցելու <<Ես սոցիալական աշխատող եմ և կոչված եմ աջակցելու>> ցուցահանդես-համերգին: Ծրագրում ներառված է տեղեկատվական ցուցահանդես և տոնական համերգ` հայտնի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ: Իմացեք ավելին սոցիալական աշխատանքի մասին: մանրամասն >>

  • ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    2013.06.19 Հունիսի 19-ին կայացած պաշտոնական եզրափակիչ միջոցառմանը Վորլդ Վիժնը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացրեցին <<Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման>> եռամյա ծրագրի նվաճումներն ու քաղած դասերը: մանրամասն >>

  • Դատավորների վերապատրաստումը երեխայի պաշտպանության ոլորտում

    2013.04.26 Վորլդ Վիժնը սատարել է Ազգային իրավական դպրոցին Դատական բարեփոխումների 2009-2010 թթ. գործողությունների ռազմավարության ծրագրի իրականացման գործում: Վերջինիս համաձայն` ՀՀ յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված դատավոր՝ երեխաներին առնչվող դեպքերը վարելու նպատակով: մանրամասն >>

  • Մամլո հաղորդագրություն

    2012.12.18 Դեկտեմբերի 18-ին, ժ. 15:00-ին Անի Պլազա հյուրանոցի <<Անի սրահում>> կայանալու է <<Առողջության խթանման ծրագրերի իրականացմանն ուղղված այլընտրանքային ֆինանսավորման հեռանկարները Հայաստանում>> թեմայի ամփոփումը: մանրամասն >>

  • Նա/Նե Ամենամյա լրագրողական մրցույթ 5-րդ հոբելյան

    2012.12.18 Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ: մանրամասն >>

  • Մամլո հաղորդագրություն. Քայլաթոն

    2012.11.02 Մեր քայլերը հանուն երեխաների>>. հրավիրում ենք մասնակցելու Հայաստանում առաջին բարեգործական քայլաթոնին մանրամասն >>